Ինչով են վախեցնում 30-ն անց կանանց

22:22   17 նոյեմբերի, 2019

Ի՞նչ է սպասում կանանց, ովքեր մշտական ընկեր չունեն «հարաբերությունների համար», բայց ունեն տուն եւ հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություն: Փորձենք թվարկել բոլոր «սարսափները»:

Լուրջ հարաբերությունների բացակայությունը հետեւյալն է.

- Գրեթե ամեն շաբաթ նոր երկրպագուի հետ սրճարան կամ կինո գնալու հնարավորություն;

- Անձնական ժամանակը ուզածի պես տնօրինելու ազատություն: Պետք չէ ոչ ոքի բացատրել, թե չորս ժամ ինչ էիր անում գեղեցկության սրահում;

- Ցանկացած սեքսուալ փորձարկումների հնարավորություն ցանկացած քանակությամբ եւ ձեւով. թեկուզ դուետ, տրիո կամ կվարտետ;

- Կենցաղային պարտականություններից լիարժեք ազատություն;

- Երեխաների մասին հարցի բացակայություն, ինչը շատ կարեւոր է, եթե արդեն երեխաներ ունես;

- Ոչ ոք չի խռմփացնում, գազեր բաց չի թողնում քո տանը: Առավելագույնը գալիս է քո ցանկություններն իրականացնելու, երբ քեզ հարմար է;

- Արձակուրդը, Ամանորը, հանգստյան օրերը ծրագրելու լիարժեք ազատություն;

- Տանը քեզ համար տհաճ մարդկանց կամ կպչուն հյուրերի բացակայություն;

- Նյարդային համակարգի լիակատար հանգստություն. ոչ ոքի պետք չէ խանդել կամ սպասել՝ մինչեւ վերադառնա բարից;

- Չափազանց շատ ազատ ժամանակ;

- Գայթակղիչ առաջարկներ տղամարդկանցից, որոնց հարաբերություններ պետք չեն: Նման տղամարդիկ երբեմն նաեւ որեւէ բոնուս են առաջարկում, միայն թե կինը չիմանա. օրինակ՝ համատեղ ուղեւորություն կամ նվերներ:

- Ավելի շատ ուշադրություն ցանկացած երեկույթի ժամանակ;

- Խորը եւ առողջ քուն ամբողջ գիշեր:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE