«Տրամադրություն». Էվա Խաչատրյանի նուրբ կերպարը

10:44   12 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Էվան վարդագույն բլուզ է կրում։ Դերասանուհին նախապատվություն է տվել մեղմ շպարին, արձակել մազերը։ Էվան նուրբ ականջօղեր է կրում։ «Տրամադրություն»,- այս մեկնաբանությամբ է ուղեկցվում լուսանկարը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի բլուզ էր կրում։ Էվան հավաքել էր փարթամ մազերը։ Նա նախապատվություն էր տվել վառ շպարին, ընդգծված էին շուրթերը։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ ականջօղերը։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE