«Գեղեցկուհի մայրիկ». Սիլվա Հակոբյանի աշնանային կերպարը

14:44   12 նոյեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկարն է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Երգչուհին, որն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում բաց գույնի բլուզ է կրում, որը համադրել է մուգ տաբատի հետ։ Սիլվա Հակոբյանը սպորտային կոշիկներ է ընտրել, արձակել մազերն ու նուրբ շպար ընտրել։ Սոցիալական ցանցում արված հրապարակումը երիտասարդ մայրիկն ուղեկցել է մի քանի հեշթեգով՝ աշուն, բնություն, ես։ «Գեղեցկուհի մայրիկ», «նուրբ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սիլվան գրկել էր փոքրիկին։ Երգչուհին մեղմ ու ջերմ լուսանկարին կից գրել էր․ «Ու թող ողջ աշխարհը սպասի»։ Սիլվայի գրառմանն անմիջապես արձագանքել էին հետեւորդները՝ գրելով բազում դրական ու ջերմ խոսքեր։



© NEWS.am STYLE