«Խենթ, թե լուրջ». Հասմիկ Խոջյանի լուսանկարը

11:41   12 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով, երկար զգեստ է կրում։ Հասմիկն այն համադրել է բարակ գոտու հետ։ Կերպարն ամբողջացրել են աշնանային կոշիկները։ Դերասանուհին դիմել է հետեւորդներին՝ հարցնելով, թե որ տեսակին են նրանք պատկանում՝ խենթ, թե լուրջ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր ավտոմեքենայում։ Դերասանուին դեղին բլուզ էր կրում, որը համադրել էր սեւ լայնեզր գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ Մեկնաբանություններում դերասանուհին հետեւորդներին բարի ու արեւոտ օր էր մաղթել։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին թողել։ «Տարբերվող»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE