Եվա Բաղդասարյանն՝ առանց շպարի

13:41   12 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը ներկայացել է առանց շպարի։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին ցույց է տվել բնական գեղեցկությունը։ Նա դիմահարդարված չէ, արձակել է մազերը։ Լուսանկարը, որն արվել է ավտոմեքենայում, Եվան  հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Բարի լույս»։

Ավելի վաղ Եվան կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Նա պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնցից մեկը հետաքրքրվել էր, թե ով կամ ովքեր են աշխարհում ամենաթանկ մարդիկ Եվայի համար։ Դերասանուհին ծնողների հետ լուսանկար էր հրապարակել ու գրել․ «Ծնողներս»։



© NEWS.am STYLE