«Հարցեր՝ ամեն տեսակ, հարցեր՝ շատ տարօրինակ»․ Լուսինե Թովմասյանի ու դստեր լուսանկարը

21:42   12 նոյեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հաճախ է  ընտանեկան լուսանկարներ տեղադրում։ Նրա էջը լի է բազմաթիվ դրական հրապարակումներով։

Instagram-յան էջում Լուսինեն նոր լուսանկար է տեղադրել դստեր՝ Արիանայի հետ եւ հետաքրքիր մեկնաբանել այն։ Գեղեցկուհին, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ Նա միջին երկարության սպիտակ զգեստ է ընտրել, որը համադրել է նույն գույնի սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում է կանաչ պայուսակը։ «Հարցեր՝ ամեն տեսակ, հարցեր՝ շատ տարօրինակ. Ես փորձում եմ գտնել պատասխաններ. Ու ստանում նոր հարցեր: #rubenhakhverdyan»,- հրապարակումն այսպես է մակագրել Լուսինեն։

Օրեր առաջ Լուսինեն ներկայացել էր նուրբ կերպարում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը մուգ երանգի տաբատ էր կրում, բաց գույնի վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել էին ոճային գոտին ու պայուսակը։ Գեղեցկուհին մեղմ շպարով էր, վարսերն արձակված էին։



© NEWS.am STYLE