«Իմ քաղաքում աշուն է». Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

17:42   12 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է՝ բաժակը ձեռքին։ Նա սեւ կաշվե բաճկոն է կրում, հաստ շարֆ։ Կերպարն ամբողջացնում է վառ շպարը։ «Իմ քաղաքում աշուն է»,- լուսանկարի մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել ժաննային՝ գնահատելով նրա գեղեցկությունը։ 

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Ժաննան սեւ վերնաշապիկ էր կրում, նախապատվություն էր տվել մեղմ շպարին։ Հրապարակմանը կից Ժաննան կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ողջույն երազողներ, աստղային գիշերներ»։



© NEWS.am STYLE