Հիլարիա եւ Ալեք Բոլդուինները երկրորդ անգամ կորցրել են երեխային (վիդեո)

15:18   12 նոյեմբերի, 2019

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինի կինը`35-ամյա Հիլարին, հղիության չորրորդ ամսում կորցրել է երեխային: Այդ մասին նա հայտնել է Instagram-ում:

Յոգայի մարզիչն անձամբ է հայտնել ցավալի լուրը: Նա տեսաուղերձը ձայնագրել է դստեր` Կարմենի հետ: Հիլարիան հուզառատ կերպով պատմել է երեխայի կորստի մասին:

View this post on Instagram

A post shared by Hilaria Thomas Baldwin (@hilariabaldwin) on

«Ցավոք սրտի, մենք ստիպված ենք հայտնել, որ այսօր մեր լույս աշխարհ չեկած երեխան մահացել է: Թեեւ մեզ համար հիմա շատ ծանր է, ամեն ինչ կկարգավորվի: Մենք երջանիկ ենք, որ արդեն իսկ չորս առողջ երեխա ունենք: Ես Կարմենին ասացի, որ երեխան լույս աշխարհ չի գա, բայց մենք կձգտենք նրան քույրիկ նվիրել, պարզապես հաջորդ անգամ: Ես դատարկություն եմ զգում: Ես իրադարձությունների այսպիսի ելքի չէի սպասում, երբ այսօր ուլտրաձայնային հետազոտության էի գնում: Այլեւս ոչինչ չունեմ ասելու... Մինչեւ հիմա շոկի մեջ եմ եւ ամբողջությամբ չեմ գիտակցել` ինչ է տեղի ունեցել: Խնդրում եմ, ոչ մի պապարացի: Սա ամենն է, ինչ խնդրում ենք»,- գրել է Բոլդուինը:

Жена Алека Болдуина потеряла ребенка

Գարնանը Հիլարին եւս մեկ փոքրիկի էր կորցրել հղիության վաղ շրջանում: 61-ամյա Բոլդուինն արդեն հինգ երեխա ունի. ավագ դուստրը` Այրլենդ Էլիսը, ծնվել է դերասանուհի Քիմ Բեյսինգերի հետ ամուսնության ընթացքում, իսկ դուստրը` Կարմենը եւ որդիները` Ռաֆայելը, Լեոնարդոն եւ Ռոմեոն` Հիլարիի հետ ամուսնության ընթացքում:



© NEWS.am STYLE