Քանյե Ուեսթը ջրիմուռներից պատրաստված սպորտային կոշիկների հավաքածու է թողարկում

17:11   12 նոյեմբերի, 2019

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի ընկերությունը՝ Yeezy-ին, ծրագրում է ջրիմուռներից պատրաստված պենոպլաստ օգտագործել էկոլոգիական սպորտային կոշիկների հավաքածուի պատրաստման համար: Երաժիշտի խոսքով` հենց ընկերությունը Վայոմինգում գտնվող 1600 հեկտար ռանչոյի ֆերմայում կաճեցնի ջրիմուռները: Ծրագրվում է այնտեղ տեղափոխել նաեւ Yeezy-ի ղեկավար կայանը, գրում է Bitcryptonews-ը:

3

Սպորտային կոշիկների նախատիպը պատրաստվել է Ատլանտայում էթիլենվինիլացետատի եւ ջրիմուռներից պատրաստված փրփուրից: «Մենք պատրաստվում ենք գյուղատնտեսությամբ զբաղվել եւ կհնձենք այն, ինչ ցանել ենք»,- վստահ է Քանյե Ուեսթը։

Fast Company's նորարարությունների փառատոնին ներկայացված սպորտային կոշիկների օրինակները շատ նման են Yeezy Foam Runner-ի մոդելին։ Ռեփերը, սակայն, չի հայտնել նոր հավաքածուի թողարկման կամ ֆերմայի գործարկման մոտավոր ժամկետը։

Լուսանկարները՝ Fast Company, Getty  Images



© NEWS.am STYLE