Ձյուն չի լինի. Gucci-ն ամենորյա գովազդային արշավը նկարահանել է լողափին

19:12   12 նոյեմբերի, 2019

Gucci-ն ցուցադրել է տոնական գովազդային արշավը։ Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն դրա վրա աշխատել է ռեժիսոր Հարմոնի Կորինի հետ, որը հայտնի է «90-ականների կեսեր» եւ «Գարնանային արձակուրդներ» ֆիլմերից։

Ամանորյա գովազդային արշավի լուսանկարներում մոդելները պատկերված են նավի վրա, որը զարդարված է ձմեռային տոների ատրիբուտներով։ Լուսանկարներից մեկում նրանք պատկերված են Սանտա Կլաուսի հետ։  

Ընկերության կողմից թողարկված հոլովակում, որում հնչում է «The Beach Boys» խմբի «Little St. Nick» երգը, մոդելները Նոր տարին նշելու համար հավաքվում են նավում, զարդարում տոնածառը, ուրախանում հյուրերի հետ։ Ապա նրանք կանգ են առնում կղզում, ուր ուրախությունը շարունակվում է։

Աղբյուրը՝ НВ Style

Լուսանկարները՝ Gucci 2020 Holiday Campaign



© NEWS.am STYLE