Էրոտիկ պատասխան դավաճան ամուսնուն. Լոլիտա Միլյավսկայան պարել է ձողի վրա (վիդեո)

20:13   12 նոյեմբերի, 2019

Երիտասարդ ամուսնուց՝ Դմիտրի Իվանովից բաժանվելուց հետո Լոլիտա Միլյավսկայան չի տրտնջում։ Երգչուհին որոշել է հերթական անգամ ապացուցել դա։ Նա Instagram-յան էջում հատված է հրապարարակել «Тело» երգի տեսահոլովակից, որում պարում է ձողի վրա։

View this post on Instagram

A post shared by Лолита Милявская (@lolitamilyavskaya) on

Կադրում պատկերված են համբույրներ, տղամարդիկ եւ կարճ զգեստ կրող երգչուհու էրոտիկ պարը։ Լոլիտայի խոսքով՝ սա իր նվերն է իրեն։ Սակայն երկրպագուները կարծում են, որ նա տեսահոլովակը հրապարակել է ի հեճուկս նախկին ամուսնու, որը երկար տարիներ երգչուհուն դավաճանել է երիտասարդ սիրուհու հետ։

Էստրադային երգչուհին օրերս Լերա Կուդրյավցեւայի «Секрет на миллион» հաղորդման թոք-շոուի ընթացքում հանրային կերպով դիմել էր հղի Օլգա Կուլիեւային, որը խլել է 55-ամյա երգչուհու ամուսնուն՝ Դմիտրի Իվանովին։

Լոլիտայի կարծիքով՝ նախկին ամուսինը վաղ թե ուշ կթողնի սիրուհուն, անկախ նրա կարգավիճակից։ Ընդ որում, երգչուհին վստահեցնում է, որ Դմիտրի Իվանովին չի խանդում երիտասարդ մրցակցի հանդեպ։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի, Instagram



© NEWS.am STYLE