Հայտնի է կոմիքսների գրքերի հիման վրա նկարահանված աշխարհի ամենաշահութաբեր ֆիլմը

22:17   12 նոյեմբերի, 2019

2019թ․-ի Վենետիկի կինոփառատոնի Ոսկե առյուծի դափնեկիր «Ջոկեր» ֆիլմը, որի ռեժիսորը Թոդ Ֆիլիպսն է, իսկ գլխավոր դերում՝ Հոակին Ֆենիքսը պաշտոնապես դարձել է աշխարհի  ամենաեկամտաբեր ֆիլմը, որը նկարահանվել է կոմիքսների գրքի հիման վրա:

Картинки по запросу джокер фильм

«Ջոկերը» վաստակել է ավելին, քան Ջիմ Քերիի մասնակցությամբ «Դիմակ» ֆիլմը, որը 25 տարվա ընթացքում ամենաշահութաբեր կինոկոմիքսն էր: 23 մլն դոլար բյուջեով այն վաստակել է 351 մլն դոլար՝ 15,2 անգամ ավելի շատ, քան բյուջեն։

«Ջոկեր»-ն ավելի վաղ R վարկանիշով դարձել էր ամենահասութաբեր ֆիլմը՝ 17 տարեկանից սկսած հանդիսատեսի համար եւ ընդգրկվել է DC-ի ամենահաջողակ կինոկոմիքսների քառյակում:

Картинки по запросу джокер фильм

Forbes-ի տվյալներով այն նաեւ ամենաքիչ գումար ծախսած ֆիլմերի ցուցակում երրորդ տեղն է զբաղեցրել, որոնք ավելի քան 900 մլն դոլար են վաստակել։ Դրանից ավելի հաջողակը «Բոհեմյան ռապսոդիան» է՝ 52 մլն դոլար բյուջեով վաստակել է 905 մլն դոլար եւ օրիգինալ «Առյուծ արքան», որը 968 մլն դոլար է հավաքել՝ 55 մլն բյուջեով:

Աղբյուրը՝ DTF



© NEWS.am STYLE