Մերի Մակարյանի հմայիչ կերպարը

19:41   12 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Մերի Մակարյանը, որն ամիսներ առաջ մայր է դարձել, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին հմայիչ կերպարում է։ Նա վանդակավոր հագուստ է կրում, նախապատվություն է տվել վառ շպարին։ Մերին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Մայրությունը ձեզ ավելի է գեղեցկացրել»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին երկար, սեւ-սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Մերին արձակել էր գեղեցիկ մազերը ու արտահայտիչ շպար ընտրել։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան։



© NEWS.am STYLE