«Կեղտ ու փոշի»․ Սարիկ Անդրեասյանը պատմել է ռուսական կինոմրցանակների, Դուդի եւ իր «Պաշտպաններ» ֆիլմի մասին

23:04   12 նոյեմբերի, 2019

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը «Կինոտավր»-ի նման ռուսական կինոփառատոնների մրցանակները համարում է կեղտ ու փոշի: Այս մասին նա հայտարարել է «Հեյթ թոք» հաղորդման եթերում, որը հրապարակվել է Premier հարթակում։

Картинки по запросу хейт ток сарик андреасян

«Ռուսաստանում այս բոլոր մրցանակները կեղտ են։ Գոյություն ունի «Ոսկե գլոբուս» եւ «Օսկար»։  Մնացած ոչ մի բան գոյություն չունի։ «Կինոտավր»-ը կեղտ է»:

Ռեժիսորը մեկնաբանել է իր «Պաշտպաններ» ֆիլմի լսարանի ցածր գնահատականը՝ նշելով, որ աշխատանքը կարող էր ավելի լավը լինել:

«Դու կարծու՞մ ես, որ «Պաշտպանները» կեղտ է։  Ինչ-որ առումով, որոշ ժամանակ անց, ես համաձայն եմ ձեզ հետ։ Ես չվերահսկեցի, ինչ-որ տեղ բացթողում թույլ տվեցի, չգուշակեցի սցենարը։ Խոստովանում եմ, որ անհաջող ֆիլմ է», - համաձայնել է ռեժիսորը։

Картинки по запросу хейт ток сарик андреасян

Նա նաեւ պատմել է հայտնի հաղորդավար Յուրի Դուդի հանդեպ իր վերաբերմունքի մասին։

«Ինձ զարմացնում է, թե ինչու է Յուրի Դուդն արդեն տասն անգամ վատը խոսել իմ մասին, իսկ դեմ առ դեմ խոսել նա դեռ չի՞ ուզում։  Ինչու Յուրան չի կանչում իր ծրագրին։ Քանի որ հասկանում է, որ կինոյում նա ավելի քիչ կրթված է, քան ես: Այժմ բոլոր 10 միլիոն մարդիկ, որոնք դիտում են նրան, կարծում են, որ ես չարիք եմ: Իսկ երբ ինձ հետ հարցազրույց տեսնեն, ինչ-որ թվով մարդիկ կլինեն, որոնք կմտածեն․ «Սարիկը նորմալ տղա է»։  Ես կցանկանայի, որպեսզի Յուրի Դուդը Սարիկ Անդրեասյանին հրավիրելու խիզախություն ունենա եւ զրուցի նրա հետ։  Եվ ընդհանրապես, Դուդը կեղտ է, ես ուզում եմ գնալ նրա մոտ եթերի եւ դա ասել՝ նայելով նրա աչքերի մեջ»:

35-ամյա Սարիկ Անդրեասյանը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Պաշտպանները», «Չներվածը», «Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակները», «Հղին», «Այն նույն Կառլոսոնը», «Երկրաշարժ»։



© NEWS.am STYLE