Աստղիկ Սաֆարյանի գրավիչ լուսանկարը մարզասրահից

20:41   12 նոյեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է մարզասրահում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին գրավիչ կերպարում է։ Նա սեւ մարզական տաբատ է կրում եւ տոպ։ Հագուստն ընդգծում է հմայիչ երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանը հավաքել է մազերը։ «Մարզվելու ժամանակ»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին աշնանային կերպարում էր. նա ջինսե տաբատ էր կրում, վանդակավոր վերնաշապիկ, սպիտակ բաճկոն։ Աստղիկ Սաֆարյանը սպիտակ բարձրակրունկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել գլխարկով. իր, որը երգչուհին հաճախ է օգտագործում իր կերպարներում։



© NEWS.am STYLE