Գրավիչ․ Արմինկան՝ խորը դեկոլտեով զգեստով

22:47   12 նոյեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Դուբայում։ Սիրված երգչուհին կրում է սեւ երանգի, համարձակ բացվածքով ամառային զգեստ։ Կերպարն ամբողջացրել են ամառային կոշիկները։ Հրապարակմանը կից գրել է․ «Հեղինակը՝ Ավետ Բարսեղյան»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին սեւ երկարափեշ զգեստ էր կրում, լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Արմինկան գրել էր․ «Ո՞ր քաղաքան եք ավելի նախընտրում լիարժեք հանգստի համար»։



© NEWS.am STYLE