Գեղեցիկ շպար, սպորտային հագուստ․ Տաթեւ Սարգսյանի աշնանային կերպարը

23:41   12 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է հմայիչ կերպարում։ Դերասանուհին կադրում գեղեցիկ շպարով է, վարսերը հավաքված են։ Կրում է սպորտային շապիկ, ջինսե բաճկոն։ 

Դերասանուհին ավելի վաղ ներկայացրել էր՝ ինչպես է իրեն հաջողվել նիհարել. «Ձեր բազմաթիվ նամակների պատասխանը։ Ինչպե՞ս եմ նիհարել: -10կգ: Առողջ սննդով։ Հացաբուլկեղեն, խմորեղեն, շաքար, աղ, շոկոլադ, կարտոֆիլ, մայոնեզ, երշիկեղեն, կաթնամթերք, պահածոներ, հյութեր ամիսներով չօգտագործելով։ Չօգտագործել նշանակում է Չօգտագործել ընդհանրապես, իսկ «վայ, դե մի կյանք եմ ապրում, լավ դե մի հատը բան չի անի» արտահայտություններով հեռու չեք հասնի. մնալուք եք նույնը (համենայն դեպս, հոգեպես թույլ): Սպիտակուցը պիտի գերկշռի։

Ալկոհոլ չօգտագործել (բացարձակ)։ Լիտրերով ջուր խմել, մաղադանոսով ջուր խմել։ Օրը 5-8կմ քայլել։ Ածուխ, ձկան յուղ, կալցիում խմել։ Անթիվ, անհամար պրոցեդուրաների հաճախել. դա ավելի շատ ենթագիտակցորեն է «նիհարեցնում», վիզուալ սկսում ես ուզածդ ավելի լավ պատկերացնել։ Մարզասրահ գնալ (բնականաբար)։ Լողի, շարկոյի եւ projumping-ի գնալ»։



© NEWS.am STYLE