ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   19 նոյեմբերի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հավատա, որ դուք իր հետ մինչեւ վերջ ազնիվ եք: Փորձեք այլ ճանապարհներով շահել նրա վստահությունը:

ՑԼԵՐ

Այսօր ձեզ վրա մեծ տպավորություն կգործեն երազները: Դրանք շատ վառ եւ դրական կթվան, սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս հավատալ երազներին, որոնքան էլ, որ դրանք հավանական թվան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կխոստովանի, որ նրա վերաբերմունքը ձեր հանդեպ փոխվել է: Այո, նորությունն ամենադրականներից չէ, բայց ստիպված պետք է հաշտվեք դրա հետ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե զանգահարել եք մտերիմներից մեկին եւ նա չի պատասխանում, պետք չէ միանգանից խուճապի մատնվել: Պարզապես, երբեմն մարդիկ այնքան զբաղված են լինում, որ չեն հասցնում պատասխանել հեռախոսազանգերին: Զբաղվեք որեւիցե գործով, որպեսզի չկենտրոնանաք բացասական մտքերի վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք հեշտությամբ կկարողանաք ջրից չոր դուրս գալ: Անգամ եթե անվերապահորեն ստեք սիրելիին, նա կհավատա ձեր յուրաքանչյուր խոսքին: Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս տարվել դրանով. օրերից մի օր, միեւնույն է, ճշմարտությունը դուրս կգա ջրի երես:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք շատ կցանականաք պարզել, թե ինչ են ձեր մասին մտածում մարդիկ: Եվ հենց այսօր ձեզ համար դա պարզելը շատ դժվար կլինի: Դուք կդիմեք մի շարք ճանապարհների, սակայն խոչընդոտները շատ կլինեն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր չչարաշահել ալկոհոլը: Դե իհարկե, մեկ գավաթ գինին ոչինչ չի կարող անել, սակայն աշխատեք դրանով սահմանափակվել: Ձեր սիրելիին հաճելի չի լինի տեսնել ձեզ հարբած վիճակում, առավել եւս այդ վիճակում համբուրել ձեզ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի ընկերը ձեզ ավելի լավ կհասկանա, քան սիրելին: Սակայն դա դեռ չի նշանակում, որ պետք է փոխեք ձեր կողակցին եւ սկսեք ավելի մեծ ուշադրություն հատկացնել նրա ընկերոջը: Նա, պարզապես, լավ մարդ է, որին հանդիպել եք ձեր ճանապարհին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ զբաղված կլինեք մի շատ ինտելեկտուալ եւ բարդ գործով: Բայց շատ կարեւոր է, որ դա անեք երկուսով: Ձեր սիրելիին դուր կգա այն փաստը, որ նա ամեն պարագայում կարող է հույսը ձեզ վրա դնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ սիրելիի հետ շատ ընդհանրություններ ունեք, օրինակ` կան խաղեր, որոնք երկուսով կարող եք անվերջ խաղալ: Եվ թող շրջապատը նայի ձեզ եւ չկարողանա հասկանալ, թե ինչպես կարելի է միեւնույն խաղը ժամերով խաղալ: Սա ձեր կյանքն է եւ կարեւորը դուք միասին ձեզ լավ եք զգում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ցանկացած իրավիճակում էլ կարելի է գտնել մի դրական բան: Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ միասին վերլուծել հարաբերություններն ու գտնել դրանց ամենադրական կողմերը:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր կյանքը հեռուստասերիալ կհիշեցնի: Որոշ դրվագների կնախանձեն անգամ ամենահմուտ ռեժիսորները: Ամեն ինչ բարեհաջող կերպով լուծելուց հետո կարող եք շատ հեշտությամբ ֆիլմ նկարաանել ձեր կյանքի այդ դրվագի մասին:



© NEWS.am STYLE