Հայտնի ռեփեր Lil Reese-ին հայտնաբերել են հրազենային վնասվածքով

10:14   13 նոյեմբերի, 2019

Ռեփեր Lil Reese-ը (իսկական անունը Թավարես Թեյլոր) Չիկագոյում կրիտիկական վիճակով  հոսպիտալացվել է հրազենային վիրավորումով, հայտնում է ABC News-ը:

Ըստ վկաների ցուցմունքների` միջադեպը տեղի է ունեցել, երբ 26-ամյա Թավարեսի մեքենան կանգ է առել խաչմեչուկում. մեկ այլ ավտոմեքենայից տղամարդ է դուրս եկել, հանել զենքը, կրակել Թեյլորին` վնասելով իրանը եւ թաքնվել հանցագործության վայրից:

Ոստիկանների` դեպքի վայր հասնելու պահին վկաներից մեկը ռեփերին արդեն հասցրել էր հիվանդանոց, իսկ ավելի ուշ Թավարեսին տեղափոխել են խոշոր բժշկական կենտրեն, ուր նրա վիճակը մինչ այժմ գնահատվում է ծայրահեղ ծանր:

Կասկածյալն առայժմ չի հայտնաբեվել, կատարվում է քննություն:



© NEWS.am STYLE