Նուրբ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

10:45   13 նոյեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին մոխրագույն բլուզ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Բարի գիշեր»,- այս մակագրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր մարզասրահում։  Երգչուհին գրավիչ կերպարում էր։ Նա սեւ մարզական տաբատ էր կրում եւ տոպ։ Հագուստն ընդգծում էր հմայիչ երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանը հավաքել էր մազերը։ «Մարզվելու ժամանակ»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։

Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich 



© NEWS.am STYLE