«Դու լեռների արծիվ չես, այլ լեռների ոչխար». Լեւան Գորոզիայի եւ Տիմատիի կոնֆլիկտը շարունակվում է

16:11   13 նոյեմբերի, 2019

Երաժիշտ Լեւան Գորոզիան, որը հանդես էր գալիս L’One կեղծանվամբ, սկանդալով հեռացել է Black Star ապրանքանիշից, սակայն այդպես էլ չի հաշտվել իրավիճակի հետ։ Ապրանքանիշն արտիտսից վերցրել է կեղծանունը։ Լեւանը չէր կարող լռել Տիմատիի մեղադրանքներից հետո եւ տեսանյութ է հրապարակել, որում խոսել է նախկին ընկերոջ մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от L'ONE (@l_one_mars)

Նա պրոդյուսերին մեղադրել է կեղծավորության եւ «ծախված լինելու» մեջ եւ իրեն թույլ տվել ապրանքանիշի հիմնադրին «լեռների ոչխար» անվանել։ Շատերը ենթադրում են, որ սա Լեւան Գորոզիայի յուրօրինակ պատասխանն է կեղծավորության մեղադրանքներին, որոնք հնչել են նրա նախկին ղեկավարի կողմից։

«Քո երաժշտությունն ամերիկյան ռեպլիկների հավաքածու է, քո աստղը վաղուց մարել է եւ այլեւս չի փայլում։ Զրոյական գաղափարներ եւ զրոյական տաղանդ, փոխարչենը հսկայի էգո»,- երգել է Լեւան Գորոզիան։ Հրապարակմանն աջակցել են երկու նախկին արտիստներ, որոնց հեռացումը եւս սկանդալային է եղել՝ Եգոր Կրիդը եւ Քրիստինա Սին, որը եւս զրկվել է կեղծանունից եւ երգերից։

Ավելի վաղ ռեփեր Տիմատին Instagram-ում հրապարակում էր արել, որում իր ապրանքանիշի նախկին արտիստ Լեւան Գորոզիային շնորհավորել էր ծննդյան օրվա առիթով եւ նրան դատարկ մարդ անվանել։

«Անձնականի մասին խոսել միշտ ցավոտ է ու տհաճ, առավել եւս երբ մեկնարկին դու մտերիմ մարդու հետ նույն ափսեում ես, իսկ մի քանի տարի անց նա քեզ դատարան է կանչում»,- գրել էր Տիմատին։



© NEWS.am STYLE