«Տիկնիկ». Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը Նուր-Սուլթանից

12:49   13 նոյեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է Նուր-Սուլթանում։ Երգչուհին պատկերված է ավտոմեքենայում, կրում է վարդագույն բլուզ, վերարկու եւ գլխարկ։ Լիլիթ Հովհաննիսյանը նախապատվություն է տվել մեղմ շպարին։ «Նուր-Սուլթան։  Արդեն գնում ենք դահլիճ»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Նուրբ», «տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բեմական կերպարում էր։ Հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթն այն համադրել էր բարձրակրունկների եւ շքեղ սանրվածքի հետ։ «Իմ սիմպո երաժիշտների հետ»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւոդները շտապել էին հաճոյախոսություններ անել Լիլիթ Հովհաննիսյանին։ «Ջրահարս»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE