HBO-ն կնկարահանի «Ընկերները» սերիալի շարունակությունը

17:13   13 նոյեմբերի, 2019

HBO հեռուստաընկերությունն «Ընկերները» սերիալի շարունակության նկարահանումների վերաբերյալ բանակցություններ է վարում Warner Bros.-ի հետ, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ բանակցություններին մասնակցում են սցենարի հեղինակներ Դեւիդ Քրեյնը եւ Մարտա Կաուֆմանը, ինչպես նաեւ սերիալի վեց հիմնական դերասանները՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Մեթ Լեբլանը, Մեթյու Փերին եւ Դեւիդ Շվիմերը։

Հեռուստաընկերությունը մտադիր է նկարահանումներին ներգրավել նաեւ սերիալի ստեղծողներին՝ Դեւիդ Քրեյնին եւ Մարտա Կաուֆմանին։

HBO-ն եւ Warner Bros.-ը հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Ավելի վաղ դերասաններն ու ռեժիսորները կտրականապես հերքում էին սերիալի վերսկսման ցանկացած հնարավորություն, սերիալ, որը հանդիսատեսին ուրախացրել է 10 եթերաշրջանի ընթացքում։

Լուսանկարները՝ կադրեր «Ընկերները» սերիալից



© NEWS.am STYLE