Հմայիչ ու ոճային. Օլյա Հակոբյանի լուսանկարը

15:45   13 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Օլյան բաց գույնի տաբատ է կրում, սեւ բլուզ, նույն երանգի կաշվե բաճկոն։ Դերասանուհին պարզ սանրվածք է ընտրել, նուրբ դիմահարարդում, իսկ կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ ժամացույց եւ ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում Օլյան մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում՝ «տրամադրություն», «երաժշտություն», «փառատոն», «կիթառ», «ջազ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Օլյան բաց կապույտ հագուստ էր կրում։ Հմայիչ դերասանուհին այն համադրել էր սեւ գոտու հետ։ Կերպարն ամբողջացրել էին սանրվածքն ու նուրբ ականջօղերը։ «Աշխատում ենք ու հաճույք ստանում»,-մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE