«Գեղեցկուհի». Քրիստինա Եղոյանի հմայիչ կերպարը

19:46   13 նոյեմբերի, 2019

Երգչուհի, դերասնուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Քրիստինեն սեւ բլուզ է կրում, որը համադրել է վանդակավոր շրջազգեստի հետ։ Դերասանուհին նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ թեւնոց եւ խոշոր մատանի։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։ «Նրբիկ գեղեցկուհի»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր նկարահանման։ Դերասանուհին պատառոտված սեւ տաբատ էր կրում, նույն երանգի շապիկ եւ կարմիր բաճկոն։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ Հրապարակմանը կից Քրիստինան գրել էր․ «Շարունակվում են FullYere1-ի նկարահանումները»։



© NEWS.am STYLE