«Ընտանիք». Լուսինե Թովմասյանի լուսանկարը Դուբայից

17:45   13 նոյեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու ու դստեր՝ Արիանայի հետ։ Լուսանկարն արվել է հանգստի ընթացքում։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպարում է. նա միջին երկարության, հետաքրքիր նախշերով զգեստ է կրում, որը համադրել է հետաքրքիր կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է կանաչ պայուսակը։ «Ընտանիք»,- մեկնաբանություններում գրել է նա՝ մի շարք հեշթեգեր օգտագործելով՝ «ճանապարհորդություն», «Դուբայ 2019»։ «Սիրուն ու համահունչ ընտանիք»,- գրել է հետեւորդներից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուսինեն լուսանկար էր տեղադրել դստեր՝ Արիանայի հետ եւ հետաքրքիր մեկնաբանել այն։ Լուսինեն միջին երկարության սպիտակ զգեստ էր ընտրել, որը համադրել էր նույն գույնի սպորտային կոշիկների հետ։ «Հարցեր՝ ամեն տեսակ, հարցեր՝ շատ տարօրինակ. Ես փորձում եմ գտնել պատասխաններ. Ու ստանում նոր հարցեր: #rubenhakhverdyan»,- Ռուբեն Հախվերդյանի երգի տողերը մեջբերել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE