Սոնայի՝ Երեւանում հաճախակի լինելու պատճառն ու հանրահայտ Մանոլոյի հետ սպասվելիք «կրակոտ» համերգը հայրենիքում

16:25   13 նոյեմբերի, 2019

Մոսկայաբնակ երգչուհի Սոնային վերջին շրջանում Հայաստանում հաճախ կարելի է տեսնել: Երգչուհին հաճախ է հանդես գալիս ելույթներով, սակայն ըստ նրա մենեջեր Լիանա Գրիգորյանի՝ ոչ բոլոր այցերն են գործնական բնույթ կրում. 

«Ամռանն աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Սոնայի քույրերը եւ նրա զարմիկները: Սոնան նախընտրում է այդ ժամանակահատվածն անցկացնել իր ընտանիքի հետ: Նա միշտ էլ փորձում է ժամանակ հատկացնել իր ընտանիքին, թեպետ աշխատում է շատ խիտ գրաֆիկով: Օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, Սոնան Մանոլոյի հետ հանդես է գալու համերգով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա:

Ըստ մենեջերի՝ տարիներ առաջ Մանոլոյի հետ ձայնագրած համատեղ աշխատանքը շատ սիրված է առ այսօր, ընդ որում՝ ոչ միայն այստեղ, այլեւ Մոսկվայում, նույնիսկ՝ Եվրոպայում:

«Մեծ արձագանքներ ենք ստանում նաեւ Եվրոպայից, իսկապես նրանց համատեղ աշխատանքը սիրված է, հենց դրա շնորհիվ էլ այդ աշխատանքն ունեցավ շարունակություն: Մանոլոյի հետ աշխատելը շատ հեշտ է, նա ունի հայերին հատուկ խառնվածք, չափազանց տաղանդավոր է»:

Անդրադառնալով նոյեմբերի 16-ին կայանալիք համերգին՝ Լիանան նշեց, որ պատրաստել են 1.5 ժամանոց ծրագիր, հնչելու են Սոնայի և Մանոլոյի համատեղ զուգերգերը: Լիանայի խոսքով՝ կրակոտ համերգ է լինելու:

Նոյեմբերի 16-ին կայանայիք համերգին զուգահեռ առաջին անգամ կանցկացվի նաեւ Arm Cocktail Festival-ը, որն արդեն հասցրել է հետաքրքրություն առաջացնել ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Նպատակը Հայաստանում ալկո-մշակույթի ձևավորումն է, որպեսզի մարդիկ սովորեն, թե ինչպես պետք է խմիչքները գրագետ օգտագործել: Հաղթողը ստանալու է 500.000 դրամ պարգևավավճար և «Տարվա լավագույն բար» կոչման սերտիֆիկատին:

 



© NEWS.am STYLE