«Մարգո, սա հանճարեղ է». Կանդելակին հիացած է Սիմոնյանի նվերով (վիդեո)

18:46   13 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 10-ին լրագրող, հեռուստահաղորդավարուհի եւ «Матч ТВ» ալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին նշել է ծննդյան օրը։ Նա 44 տարեկան է դարձել։ Հեռուստահաղորդավարուհին  բազմաթիվ նվերներ է ստացել, բայց ցույց է տվել միայն մեկը, որով պարզապես հիացած է։

Թինայի ընկերուհին՝ Մարգարիտա Սիմոնյանը, նրան Russia Today-ի լոգոտիպով բարձրախոս է նվիրել։

«Մարգո, սա հանճարեղ է։ Ես մեծ երազանք ունեի՝ ընտանեկան բոլոր տոներին բարձրախոսով խոսել։ Շնորհակալ եմ այսպիսի նվերի համար»,- Instagram-յան Stories բաժնում տեղադրված տեսանյութում ասում է Թինան։

Կանդելակին որոշել է տոնը նշել Թբիլիսիիում՝ քաղաք, որտեղ նա ծնվել է։

«Հարազատ Թբիլիսի եւ ամենամտերիմները շուրջս. ավելի լավ ծննդյան օր անգամ չէի կարող պատկերացնել։ Այսօր ես անառարկելիորեն երջանիկ եմ եւ իմ կյանքի նոր տարին դիմավորում եմ ավելի մեծ հաճույքով»,- գրել է նա։



© NEWS.am STYLE