Հմայիչ. Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը

21:46   13 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի հագուստ է կրում, որը համադրել է վզնոցների հետ։ Էլեն Ասատրյանը նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարին։ Դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել։ «Շատ գեղեցիկ ես»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Էլեն Ասատրյանը սեւ գույնի հագուստ էր կրում եւ կոշիկներ։ Նա գեղեցիկ դիմահարդարմամբ էր՝ ընդգծված աչքեր, մեղմ շրթունքներ։ Գեղեցիկ կադրին կից Էլենը մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE