Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հրաժարվել են Սուրբ ծնունդը թագուհու հետ դիմավորել

19:12   13 նոյեմբերի, 2019

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը պատրաստվում են սուրբծննդյան տոներին, որոնք առաջին անգամ կդիմավորեն որդու՝ Արչիի հետ։ Սակայն նրանք տոնը կանցկացնեն ոչ թե պալատում, ինչպես հույս ուներ թագուհին, այլ Կալիֆոռնիայում Մեգանի մոր՝ Դորիա Ռեգլանդի հետ։

Меган Маркл и принц Гарри

Daily Mail-ի հաղորդմամբ՝ ամուսինները կարծում են, որ ծանր տարվանից հետո կարիք ունեն ժամանակ անցկացնել բոլորից հեռու՝ «վերալիցքավորվելու» եւ նոր ծրագրեր կազմելու համար։

Принц Гарри признал ссору со старшим братом

Ինսայդերների հաղորդմամբ՝ թոռան ու նրա կնոջ որոշումը «ցավ է պատճառել» թագուհուն, թեեւ նա փորձում է ցույց չտալ դա։ Ձերդ գերազացնցությունը եւ նրա խորհրդականները վախենում են, որ Սանդրինգեմում Սասեքսների ցացակայությունը կարող է ավելի շատացնել տեղեկությունները արքայազններ Հարիի եւ Ուիլյամի միջեւ թշնամության մասին։ Վերջերս Հարին սրել էր իրավիճակը՝ հարցազրույցի ընթացքում հասատելով, որ իր ու ավագ եղբոր միջեւ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։

Լուսանկարները՝ Legion-Media, PPE/face to face



© NEWS.am STYLE