Սլացիկ ոտքեր, կարճ զգեստ․ Լիա Զախարյանի գրավիչ լուսանկարը

22:42   13 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն իր միկրոբլոգում մշտապես գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին գտնվում է սրճարանում։ Լիա Զախարյանը կրում է արծաթագույն երանգի կարճ զգեստ եւ սեւ գույնի աշնանային կոշիկներ։ Նրա գլխին թղթե թագ է, իսկ կադրին կից դերասանուհին ռուսերեն լեզվով գրել է․ «Խենթություն, երբ մրսած ու հոգնած ես»։

Ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին Մոսկվայում։ Լիան ամբողջության սեւ հագուստ էր կրում, ինչի մասին նշել էր նաեւ մեկնաբանություններում։ Նա տաբատ էր ընտրել, հետաքրքիր կտրվածքով բլուզ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ գլխարկ եւ ժամացույց։ «Ամբողջությամբ սեւ հագուստով»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE