Հմայիչ ու ոճային. Տաթեւ Սարգսյանի լուսանկարը

10:49   14 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Տաթեւը նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ վառ շպարին։ Ոճային կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոց եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը։ Մեկնաբանություններում Տաթեւը մեջբերել է Պարույր Սեւակի ստեղծագործություններից մեկից մի հատված։  

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր հմայիչ կերպարում։ Կադրում Տաթեւը գեղեցիկ շպարով էր, վարսերը հավաքված են։ Նա սպորտային շապիկ էր կրում, ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացնում էր ոճային ժամացույցը։



© NEWS.am STYLE