Մարգարիտա Պոզոյանի հմայիչ լուսանկարը լողազգեստով

11:46   14 նոյեմբերի, 2019

Ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանը կիսվել է գրավիչ լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնք նաեւ հաճոյախոսություններ են արել։ Օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ երգչուհին ավելի շատ ուշ աշունն է սիրում, թե ձմեռը։ Ի պատասխան երգչուհին լողավազանում արված լուսանկար է հրապարակել ու նշել, որ ամենից շատ ամառ է սիրում։ «Առաջարկվածից՝ ձմեռը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին զոլավոր հագուստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Կերպարն ամբողջացնում էին արտահայտիչ շպարն ու գլխարկը։ «Մեր ամբողջ կյանքը թատրոն է, որում յուրաքանչյուրն իր դերն է խաղում։ Այդ թատրոնում չկան փորձեր. յուրաքանչյուր անգամ բեմ բարձրանալով՝ մենք խաղում ենք, ինչպես վերջին անգամ, եւ միայն մեր ձեռքերում է մեր ներկայացման հաջողությունը։ Հ. Գ. Կարծում եմ՝ իմ գլխավոր, լավագույն դերը դեռ առջեւում է։ Իսկ ո՞րն է ձեր լավագույն դերը»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE