Էվա Խաչատրյանն՝ առանց շպարի

16:44   14 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը ներկայացել է առանց շպարի։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին ցույց է տվել բնական գեղեցկությունը։ Նա վանդակավոր հագուստ է կրում, արձակել է գանգուր մազերը։ «Բարի գիշեր»,- այս մակագրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էվան մուգ գույնի, տաք բլուզ էր կրում։ Դերասանուհին հավաքել էր փարթամ մազերը, վառ դիմահարդարում ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջանում էին աքսեսուարները՝ ականջօղեր եւ մատանիներ։



© NEWS.am STYLE