«Շլացուցիչ». Սրբուկի ոճային կերպարը

17:15   14 նոյեմբերի, 2019

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սրբուկը բեժ գույնի հագուստ է կրում, որը համադրել է վառ գոտու հետ։ Երգչուհին, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2019» մրցույթին, սեւ, երկարաճիտ կոշիկներ է ընտրել։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին, կերպարն ամբողջացրել ոճային ակնոցով։ Թեեւ Սրբուկը լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ են արել  նրան։ «Հրաշք», «շլացուցիչ»,- գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Սրբուկը համարձակ բացվածքով շապիկ էր կրում, որը համադրել էր սեւ վերնաշապիկի հետ։ Նա թրենդային դիմահարդարմամբ էր։ Կադրերին կից Սրբուկը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Համարձակությունն իմ հաջողության գրավականներից է, գործի կեսն է ու շարժիչ ուժը, իսկ ո՞րն է ձերը»։



© NEWS.am STYLE