«Անկրկնելի». Լիլիթ Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Ղազախստանից

20:16   14 նոյեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ղազախստանում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ կարմիր զգեստ է կրում, որը համադրել է կաշվե տաբատի հետ։ Երգչուհին մեծ պայուսակ է ընտրել, հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Լիլիթին. «Գեղեցկուհի», «անկրկնելի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Նուր-Սուլթանում։ Երգչուհին պատկերված էր ավտոմեքենայում, կրում է վարդագույն բլուզ, վերարկու եւ գլխարկ։ Լիլիթ Հովհաննիսյանը նախապատվություն էր տվել մեղմ շպարին։ «Նուր-Սուլթան։  Արդեն գնում ենք դահլիճ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE