«Պարզապես ռումբ». «ռուս Քարդաշյանը» սեքսուալ հագուստով թվերք է պարել

12:59   14 նոյեմբերի, 2019

Ռուս մոդել Անաստասիա Կվիտկոն, որն իր փարթամ կազմվածքի շնորհիվ հայտնիություն է ձեռք բերել որպես «ռուս Քարդաշյան», հերթական անգամ գրգռել է հանրությանը գրավիչ տեսանյութով։ Հայտնի ֆոտոբլոգերը սեւ, կիպ հագուստ է ընտրել եւ մեկնել ռեստորան, ուր «կրքոտ» պարեր է ներկայացրել։

Կվիտկոյի էջի Stories բաժնում կարելի է տեսնել, որ նախ օգտատերերին գայթակղիչ շարժումներով գրավել է նրա ծանոթը, ապա պարերին է միացել նաեւ մոդելը։ Սwցիալական ցանցերի աստղը հենց տեսախցիկի առաջ թվերք է պարել։

Կվիտվոյի պարով հիացած երկրպագուներն իրենց հույզերն արտահայտել են նրա լուսանկարների մեկնաբանություններում։ «Պարզապես ռումբ», «Նայեցի Stories բաժնում տեղադրված ձեր պարը։ Պարզապես կրակոտ է»,- հիացել են երկրպագուները։



© NEWS.am STYLE