«Մարդու արտաքինը շատ բան կարող է ասել ներքինի մասին...». Սարգիս Գրիգորյանի լուսանկարը կնոջ հետ

19:47   14 նոյեմբերի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը դասական կերպարում է. Սարգիս Գրիգորյանը կոստյում է ընտրել, Մանո Գրիգորյանը՝ երկար, սեւ զգեստ։ «Մարդու արտաքինը շատ բան կարող է ասել ներքինի մասին...»,- հրապարակումը մակագրել է դերասանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված կադրերում եւս դերասանը պատկերված էր կնոջ հետ։ Զույգը սեւ հագուստ էր կրում։ «Սերը դա կյանք է, ու շնորհակալ եղեք աստծուն այդ մեծ պարգեւի համար»,- լուսանկարը մակագրել էր Սարգիս Գրիգորյանը։



© NEWS.am STYLE