Ռոբի Ուիլյամսն առանց բջջային հեռախոսի ապրել է 13 տարի. իսկ դու կարո՞ղ էիր

13:21   14 նոյեմբերի, 2019

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը խոստովանել է, որ բջջային հեռախոս չի օգտագործում, թեեւ սոցիալական ցանցերում երաժիշտի կյանքին հետեւում է մի քանի միլիոն օգտատեր։ Այդ մասին նա հայտնել է «Back of the Net» ֆուտբոլային թոք-շոուի ընթացքում։

Картинки по запросу robbie williams getty images

«Ես 2006թ.-ից հեռախոս չունեմ։ Ես միշտ օգտագործում եմ նոոութբուքս, ես միշտ Wi-Fi-ի հասանելիություն ունեմ»,- պարզաբանել է արտիստը։ Քննարկելով սոցիալական ցանցերը՝ նա նշել է, որ ինքը չունի դրանց գաղտնաբառերը, հակառակ դեպքում «իր կարիերայի վերջը կգար»։ Աստղի խոսքով՝ իր փոխարեն հրապարակումներ անում են այլ մարդիկ։

Картинки по запросу robbie williams getty images

Ռոբի Ուլիյամսը հայտնի է իր էքսցենտրիկ պահպածքով։ Այս տարվա մարտին նա սգի մեջ էր սիրելի կենդանու՝ Գիգզ անվամբ կրիայի մահվանից հետո։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE