«Եվ խենթ ավանդույթները շարունակվում են...». Ազնավուրի դուստրը տեսանյութ է հրապարակել

14:15   14 նոյեմբերի, 2019

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել։

Մեծանուն հայի դստեր հրապարակած տեսանյութում նրա քույրը՝ Աիդա Ազնավուրը, դաշնամուր է նվագում։ Ունկնդիրների շարքում են Ազնավուրի որդին՝ Նիկոլյան, նրա կինը, որդին։  «Եվ խենթ ավանդույթները շարունակվում են։ Եվ ես Աիդային դրդում եմ ինչ-որ բան երգել, քանի որ դա նրա մոտ լավ է ստացվում»,- սոցիալական ցանցում հրապարակված կարճ տեսանյութը մակագրել է Սեդա Ազնավուրը։

Ազնավուրի դուստրը վերջերս հայտնել էր, որ վերջինս դարձել է ֆրանսիական «Astérix» կոմիքսների հերոս։ Հայազգի մեծանուն վարպետը պատկերված է ծովահենի կերպարում։ «Մենք` «Astérix»-ում: Բռավո նկարչին»,- գրել էր շանսոնյեի դուստրը։



© NEWS.am STYLE