«Բոլոր փարիզեցիներից դուստրս, չգիտես՝ ինչու, հայի ընտրեց». «հայ պապիկ» Դմիտրի Դիբրովը 60 տարեկան է

15:36   14 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 14-ին հայ ժողովրդի ընկեր Դմիտրի Դիբրովը 60 տարեկան է դարձել։ Հեռուստահաղորդավարը բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում սեր է խոստովանել Հայաստանին։ եվ թվում է՝ այդ զգացմունքները ժառանգականորեն փոխանցվել են նրա դստերը՝ Լադային, որը նախորդ տարի ամուսնացել է ֆրանսաբնակ հայի հետ։ Այդ մասին նա հայտնել է StarHit-ին տված հարցազրույցում։

Старшая дочь ведущего, Лада, вышла замуж во Франции

«Դուստրս՝ Լադան, ապրում է Ֆրանսիայում։ Ի դեպ, ես հիմա պապիկ եմ. հունվարին լույս աշխարհ է եկել թոռս՝ Միան։ Բոլոր փարիզեցիներից դուստրս, չգիտես՝ ինչու, հայի ընտրեց։ Զարմանալի է։ Հիմա ես հայ պապիկ եմ, իսկ կինս 30 տարեկանում՝ հայ տատիկ։ Շուտով Չուլպան Խամատովայի հետ կգնամ։ Նա այնտեղ ինչ-որ բարեգործական ծրագիր է անցկանում։ Հույս ունեմ հանդիպել փոքրիկին»,- հարցազրույցում ասել է հեռուստահաղորդավարը։

Տարվա սկզբին Դիբրովը հայտնել էր, որ ընտանիքի հետ մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելող դուդուկահար Ջիվան Գասպարյանի 90-ամյակի միջոցառումներին Կալիֆոռնիայում։

«Կալիֆոռնիայում 90-ամյակի առիթով շնորհավորեցինք քեռի Ջիվանին (Գասպարյան)՝ հայ մեծանուն երաժիշտ։ Նա դուդուկ է նվագում ռեժիսոր Ռիդլի Սքոթի հիասքանչ «Գլադիատոր» ֆիլմում»,- ասել է Դմիտրի Դիբրովը։



© NEWS.am STYLE