Մահացել է Balenciaga-ի նախկին ստեղծագործական տնօրենը

16:05   14 նոյեմբերի, 2019

Մահացել է հոլանդացի դիզայներ Ջոզեֆ Թիմիստերը, հայտնում է WWD-ն՝ վկայակոչելով բարձր նորաձեւության ֆեդերացիան։ Թիմիստերը երակարատեւ պայքար էր մղում դեպրեսիայի դեմ, եւ նրա մահն ինքնասպանություն է համարվում։

Картинки по запросу dzhozef-timister

«Նորաձեւության ֆեդերացիան տխրությամբ տեղեկացել է Ջոզեֆ Թիմիստերի մահվան մասին, որի ավանգարդ ոճը, էլեգանտությունն ու հմտությունները երկար տարիների ընթացքում նպաստել են Փարիզի ստեղծագործական ծաղկմանը»,- ասված է կազմակերպության պաշտոնական հայտարարությունում։

Դիզայներն ավարտել է Անտվերպենի նրբագեղ արվեստների թագավորական ակադեմիան։ 1992թ.-ին Թիմիստերը զբաղեցրել է Balenciaga-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, ուր աշխատել է հինգ տարի եւ իր պաշտոնը զիջել Նիկոլյա Հեսկյերին։ 1997թ.-ին նա թողարկել է սեփական THIMISTER ապրանքանիշը, իսկ 2005թ.-ին՝ նշանակվել Charles Jourdan կոշիկների ապրանքանիշի գլխավոր դիզայներ։ 2001թ.-ին «Vogue USA»-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը նրան անվանել է աշխարհիւ քսան լավագույն մոդելյերներից մեկը։

Լուսանկարները՝ սոցիալական ցանցեր



© NEWS.am STYLE