Նորաձեւության բրենդը վաճառքի է հանել ինտիմի ակնարկով տոնածառի խաղալիքներ

22:15   14 նոյեմբերի, 2019

Շոտլանդական Christopher Kane ապրանքանիշը ներկայացրել է էրոտիկ համատեքստով աքսեսուարների ձմեռային հավաքածուն։  Ապրանքների լուսանկարները հրապարակվել են արտադրողի Instagram-յան էջում, More Joy-ի ամբողջական հավաքածուն ցուցադրված է ընկերության կայքում:

Համացանցում տեղադրված լուսանկարներում երեւում են կարմիր, սեւ եւ սպիտակ գույնի տոնածառի խաղալիքները՝ Special, More Joy եւ Sex («Հատուկ», «Ավելի մեծ հաճույք» եւ «Սեքս») գրառումներով: Զարդերից մեկը պատկերված է կանացի մերկ մարմնի ֆոնին, որտեղ աղջիկը ձեռքերում պահած գնդերով ծածկել է կուրծքը։

Արտադրանքի գրառման մեջ նշված է. «Այս ձմռանից հաճույք ստացեք»։ Յուրաքանչյուր ապրանքի արժեքը 20 ֆունտ է։ Ամանորյա շարքի մեջ կան նաեւ բաժակներ, գիշերազգեստներ, գուլպաներ, տաքացուցիչներ, ժապավեններ, քնի դիմակներ, շարֆեր եւ նույն դիզայնով կաշեմիրից վերմակ:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE