«У меня есть мощный творческий потанцевал». Միխայիլ Գալուստյանը ներկայացրել է իր առաջին կովկասյան տեսահոլովակը (վիդեո)

18:33   14 նոյեմբերի, 2019

Ռուս կատակերգու Միխայիլ  Գալուստյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում «կենդանացել է» նրա հայտնի կերպարը՝ Ժորիկ Վարտանովը։ Այժմ նրա անունը «Սուպեր Ժորիկ է», եւ նրա առաջին՝ «Хочу тибя любицца» երգի հիման վրա նկահարանված տեսահոլովակն արդեն հասանելի է YouTube-ում։

Սուպեր Ժորիկի նոր տեսահոլովակի պրեմիերայի մասին Միխայիլ Գալուստյանը հայտնել է Instagram-ում։ «Ողջյուն համաշխարհային։ Հարգարժան մելոմաններ, ես միշտ գիտեի, որ ես հզոր ստեղծագործական ներուժ ունեմ («у меня есть мощный творческий потанцевал»)։ Այդ պատճառով ես նոր հիթ ձայնագրեցի եւ սուպեր տեսահոլովակ նկարահանեցի։ Դիտում ենք, պարում, գնահատում»,- գրել է նա։

Տեսահոլովակում, որին մասնակցել են նաեւ Արամ Mp3-ը եւ Գարիկ Մարտիրոսյանը, Գալուստյանը ներկայացել է կովկասցի տղամարդու կերպարում։ Օգտատերերը տեսահոլովակը հիասքանչ են համարել։

Այժմ Արթուր Պիրաժկովը (Ալեքսանդր Ռեւան) ստիպված է լարվել, քանի որ արդեն իսկ արժանի մրցակից ունի։



© NEWS.am STYLE