Հարթ որովայն, սպիտակ լոքոններ, կարմիր ստվերաներկ. Լեդի Գագայի հերթական պրովոկացիոն կերպարը

11:17   15 նոյեմբերի, 2019

Լեդի Գագան պրովոկացիայի է դիմում ամեն օր։ Մեկ նա անկեղծ պարեր է կատարում Վեգասի ջազ ակումբում, մեկ հերթական սեքսուալ բոդին կրում…

Հանրությունը պարտք չի մնացել. բազմաթիվ հաճոյախոսություններ է արել։ Այլ բան չէր էլ կարելի սպասել. ատլասե կտորն ընդգծել է երգչուհու մարմինը։

View this post on Instagram

A post shared by Lady Gaga (@ladygaga) on

Իր հանդուգն կերպարը երգչուհին ամբողջացրել է թափանցիկ վերնազգեստով եւ սպիտակ գոտիով, որն ընդգծել է հարթ որովայնը։ Նա բարձրացրել է ձեռքերն ու ցույց տվել բազմաթիվ դաջվածքները։ Գագան արձակել է մազերը եւ հանդուգն, իրեն բնորոշ հայացքով նայել տեսախցիկին։

Հիշեցնենք՝ վերջերս աստղն Amazon օնլայն խանութի հետ համագործակցությամբ թողարկել է իր Haus Laboratories բյութի ապրանքանիշը։ Ու քանի որ շիկահեր գեղեցկուհին այն ակտիվորեն առաջխաղացնում է, վառ շպար է ընտրել։ Երգչուհու ապրանքանիշի կարմիր ստվերաներկն ու վառ փայլն ընդգծել են նրա աչքերի գեղեցկությունը։

Աղբյուրը՝ Instagram 



© NEWS.am STYLE