Տեղեկություններ կան, որ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է. մանրամասներ

10:04   15 նոյեմբերի, 2019

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ լեգենդար դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է։ Life.ru-ի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ 84-ամյա արտիստին, ամեն դեպքում, վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել։ Իբրեւ Արմեն Բորիսովիչի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

«Արմեն Բորիսովիչը վերակենդանացման բաժանմունքում չէ։ Նա յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ անգամ հետազոտություն է անցնում։ Հիմա ձմեռ է գալիս, որոշեցինք ամեն դեպքում կաթիլայիններ ստանալ։ Երկու-երեք օրվանից տանը կլինի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին մեջբերել է ընտանիքի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի խոսքերը։

Վերջին շրջանում միլիլոնավոր լսարանի սիրելին, որը հայտնի է դարձել բազմաթիվ հրաշալի ֆիլմերում եւ թատերական ներկայացումներում աշխատանքներով, գրեթե դուրս չի գալիս հիվանդանոցներից։ Վերջին անգամ նրան բժիշկների հսկողության տակ էին առել օգոստոսին. եւ նրանք շոկի մեջ էին, երբ հերթական վատառողջ վիճակից հազիվ ապաքինելուց հետո կրկին սկսել էր աշխատել, կարծես ոչինչ չէր էլ եղել։

Ի ուրախություն նրա՝ այս պահին արդեն հանդարտվել է նրա եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների եւ սկանդալային ամուսնալուծության շուրջ աղմուկը։ Այս կեղտոտ պատմությունը մաշել էր Ջիգարխանյանի նյարդերը, սակայն շրջապատի կարծիքով՝ հազիվ չի քայքայել նրա՝ առանց այն էլ ոչ հիասքանչ առողջությունը։

Աղբյուրը՝ «Էքսպրես գազետա», «ՌԻԱ Նովոստի», Life.ru



© NEWS.am STYLE