Օլգա Բուզովան հայտարարել է, որ մեկնելու է «Եվրատեսիլ»

12:12   15 նոյեմբերի, 2019

Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան Մոսկվայում կայացած համերգի ընթացքում հայտարարել է «Եվարտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելու ծրագրերի մասին, հայտնում է Telegram-ի Super.ru ալիքը։

Похожее изображение

Բուզովան հայտարարությունն արվել է նոյեմբերի 14-ին կայացած համերգի ընթացքում։ «Անգլերենով հաջորդ երգը ես կկատարեմ «Եվրատեսիլ»-ին»,- հայտարարել է Բուզովան՝ չնշելով, թե կոնկրետ որ տարում է պատրաստվում ներկայացնել Ռուսաստանը։

Похожее изображение

«Եվրատեսիլ 2020»-ը տեղի կունենա Ռոտերդամում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին եւ 14-ին, եզրափակիչը՝ մայիսի 16-ին։

2019թ.-ին մրցույթն անց է կացվել Իսրայելում։ Հաղթել է Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը՝ հավաքելով 492 միավոր։ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) հանդես եկավ «Walking Out» երգով, սակայն մրցույթի եզրափակիչ չանցավ։

 



© NEWS.am STYLE