Ճանապարհորդի գրառումները. Շրի Լանկա

22:48   26 հուլիսի, 2013

Շրի Լանկան աշխարհի հնագույն երկրներից է: Ըստ առասպելի, հենց այստեղ ինչ-որ տեղ են Երկիր եկել Ադամն ու Եվան: Հնագույն բազմաթիվ հեղինակներ նույնիսկ Էդեմի այգու տեղակայման վայր են նշում Թապրոբանը կամ Ցեյլոնը (մինչեւ 1972 թվականն այդպես էին անվանում Շրի Լանկան): Այս զարմանալի կղզում UNESCO-ի կողմից պահպանվող բազմաթիվ պատմական արժեքներ կան, ինչպես նաեւ Բուդդայի անվան հետ կապված մեծ թվով վայրեր: Հարյուրավոր կիլոմետրերով լողափերն ու յուրօրինակ ստորջրյա աշխարհը Շրի Լանկան ներառել են աշխարհի խոշորագույն ծովային հանգստավայրերի շարքում:

 

Այսօր կղզում հանգստի բազմաթիվ սիրահարներ հասցրել են ըստ արժանվույն գնահատել բոլոր առավելությունները, որ հյուրերին առաջարկում է Շրի Լանկա կղզին: Եվ պատճառը միայն հիասքանչ կլիման եւ կատարյալ էկոլոգիան չէ. պարզապես այստեղ բնությունը եւ մշակութային հուշարձաններն առանձնահատուկ գրավչություն ունեն: Այս ամենն ապացուցում է սանսկրիտից կղզու անվան թարգմանությունը՝ «Օրհնյալ հող»:

 

Ովքեր առաջին անգամ են ժամանել Շրի Լանկա, կարող են լիովին վայելել տեղի հիասքանչ բնությունը եւ հնագույն ճարտարապետության յուրօրինակ հուշարձանները: Տուրիստական զարգացած ենթակառուցվածքը, որն ապահովում է տեղի բյուջեի եկամուտի շուրջ 10%-ը եւ գտնվում է պետության մշտական հովանավորության ներքո, ներառում է կղզու ամբողջ տարածքում տեղակայված հյուրանոցների եւ քոթեջային համալիրների ցանց:



© NEWS.am STYLE