«Հարվածում էր երիկամներիս». Սերյաբկինան շոկի է ենթարկել Տեմնիկովայի հետ կռվի մասին խոստովանությամբ

13:13   15 նոյեմբերի, 2019

Մաքսիմ Ֆադեեւի կոլեկտիվի ներկայացուցիչները լավագույն ընկերուհիներ էին թվում, սակայն Օլյա Սերյաբկինան հայտնել է, որ իրենց հարաբերությունները պարզ չեն եղել։ Մի անգամ, օրինակ, Ելենա Տեմնիկովան հարձակվել է կոլեգայի վրա։

«Մենք վերելակում էինք համերգից անմիջապես հետո։ Ամառ էր։ Ներս ենք մտնում, դուռը փակվում է։ Կանգնած ենք, միմյանց ենք նայում, ոչինչ չենք խոսում։ Հանկարծ նա մոտենում է ինձ, սկսում հարվածել երիկամներիս, լյարդիս։ Ցավում է»,- «Алёна, блин!» YouTube-յան թոք-շոուի ընթացքում պատմել է Սերյաբկինան։

Նա նշել է, որ նախ չէր պատրաստվում պատասխանել գործընկերոջը, քանի որ նրանից ուժեղ էր եւ վախենում էր ծանր վնասվածք պատճառելու համար քրեական պատասխանատվությունից․ «Ես չէի ցանկանում պատասխանել, որպեսզի «կռիվ» բառը չլիներ։ Եթե նա սկսել էր ինձ հարվածել, ես ցանկանում էի, որ դա այդպես էլ մնար»։

«Ես չէի պատասխանում, հետո նա թքեց ինձ վրա։ Եվ ի պատասխան ես կծեցի նրան եւ ապտակեցի նրան»,- խոստովանել է Օլգան։



© NEWS.am STYLE