«Տիեզերք». Ռիփիի վառ ու գրավիչ լուսանկարը

12:41   15 նոյեմբերի, 2019

Երգչուհի, դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում գրավիչ ու համարձակ ֆոտոշարքերով, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում երգչուհին վառ կերպարում է։ Նա սպիտակ հագուստ է կրում, արձակել է մազերը։ Ռիփին արտահայտիչ շպար է ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ «Տիեզերք»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ «Ամենագեղեցիկ հայուհին։ Այնքան արտասովոր»,- մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ Ռիփին պատասխանել էր հետեւորդների հարցերին եւ մանկության տարիներին արված լուսանկար տեղադրել։ Ռիփիից նաեւ հետաքրքրվել էին՝ արդյոք նա երբեւէ վիրահատության դիմե՞լ է։ Ի պատասխան Ռիփին գրել էր. «Ես երբեք պլաստիկ վիրահատություններ չեմ արել։ Ընդ որում, դա դժվար չէ ստուգել»։

Լուսանկարները՝ @vahestep



© NEWS.am STYLE